17 նոյեմբերի, 2026 թ.

Տեսեք Ձեր վերանորոգված տունը 3D տեսքով՝ մինչև աշխատանքները սկսելը

Չափագրումից հետո պատրաստում ենք տարածքի եռաչափ դիզայնը՝ նոր հատակագծով, նյութերով և լուսավորությամբ։

Վերանորոգված սանհանգույց

Վերանորոգման ժամանակ ամենաթանկ սխալները թույլ են տրվում դեռ աշխատանքները չսկսած. վարդակը հայտնվում է բազմոցի հետևում, դուռը բացվում է պահարանի վրա, իսկ սալիկն իրականում այլ երանգ է ունենում, քան նկարում։ Գծագրի վրա նման բաները դժվար է նկատել։

Այդ պատճառով չափագրումից հետո պատրաստում ենք տարածքի 3D դիզայնը։ Դրանում երևում են նոր միջնապատերը, կահույքի դասավորությունը, հատակի և պատերի նյութերը, ինչպես նաև լուսավորությունը՝ ցերեկային և երեկոյան ժամերին։

Նույն նախագծի հիման վրա կազմում ենք աշխատանքային գծագրերը՝ վարդակների և անջատիչների տեղերը, սալիկների դասավորությունը, խողովակների ելքերը։ Վարպետներն աշխատում են այդ գծագրերով, և վերջնական արդյունքը համապատասխանում է դիզայնին։

Բոլոր նորությունները