Հին շենքերի բնակարաններում ձմռանը հաճախ ցուրտ է լինում, իսկ ջեռուցման ծախսերը մեծ են։ Պատճառը սովորաբար հին պատուհաններն են, չմեկուսացված արտաքին պատերը և պատշգամբը։
Վերանորոգման ընթացքում հին պատուհանները փոխարինում ենք երկշերտ ապակեպատմամբ եվրոպատուհաններով, ներսից ջերմամեկուսացնում ենք արտաքին պատերն ու պատշգամբը, փակում ենք պատուհանագոգերի և դռների շուրջ եղած ճեղքերը։
Սանհանգույցում և խոհանոցում, իսկ ցանկության դեպքում՝ ամբողջ բնակարանում, մոնտաժում ենք տաք հատակ։ Այն տարածքը տաքացնում է հավասարաչափ և թույլ է տալիս հրաժարվել պատուհանների տակ տեղադրվող մարտկոցներից։
